Search
Close this search box.

Վրաստանի վարչապետը պատվիրակությունով մեկնել է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Ադրբեջան։ Այցի ընթացքում նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո երկրների ղեկավարները հայտարարություններով հանդես կգան լրատվամիջոցների համար։

Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարությունների և կառավարական ապարատի ղեկավարները։