Search
Close this search box.

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Իրան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։

«Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` Շամխանին 2022 թվականի հուլիսին այցելել էր Հայաստան, հանդիպել բարձրագույն ղեկավարության հետ։