Search
Close this search box.

Իրանը պատրաստ է Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել. Ոսկանյան

Իրանը պատրաստ է Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հարաբերությունների ճգնաժամի համատեքստում, Telegram-ում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա անդրադարձել է իրանական էլեկտրոնային ռեսուրսներին, որոնք տարածել են գրաֆիկական պատկեր, որը ցույց է տալիս այն քայլերը, որոնց պատրաստ է Թեհրանը։

«Ըստ այդմ` Թեհրանը նախատեսում է զորավարժությունների և ռազմական վարժանքների անցկացում, դիվանագիտական խողովակներով զգուշացում Բաքվին, Հայաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրի կնքում, սահմանափակ ռազմական գործողություն ԱԹՍ-ներով և հրթիռներով, Հայաստանի բանակին սպառազինությամբ աջակցություն և զինվորական խորհրդականների տրամադրմամբ լոգիստիկ օժանդակություն»,–գրել է Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ մարտի վերջին Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանից բացատրություններ էր պահանջել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցության վերաբերյալ։