Search
Close this search box.

Մոսկվայի մոտ տարօրինակ թռչող սարք է ընկել

Մերձմոսկովյան Շչելկովոյում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել՝ բախվելով էլեկտրահաղորդման սյանը։ Տեղի վարչակազմի տվյալներով՝ «հայտնաբերվել են ընկած անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Սարքում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

Այն համալրված է գործառնությունների ստանդարտ փաթեթով»։ Էլեկտրահաղորդման գիծը չի վնասվել, զոհեր և վիրավորներ չկան։ Վարչակազմի պաշտոնական հաշվում տեղադրված լուսանկարում դրոնի վրա կա «Թռչող լաբորատորիա» հեգնական մակագրությունը, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։