Search
Close this search box.

Գնդապետ Նորիկ Սարգսյանը նոր պաշտոնի է նշանակվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 20-ին, ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ նախարարի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ։ Վերջինս Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՃՈ պետի տեղակալի պաշտոնից։

Ն․ Սարգսյանը ոչ միայն Ոստիկանության, այլ նաև իրավապահ համակարգում համարվում է ամենապրոֆեսիոնալ, բանիմաց, իր գործի գիտակ ոստիկան։ Բարձ է գնահատվում նաև նրա մարդկային արժանիքները, մարդ լինելու տեսակը։

Եվ իզուր չէ, որ հանրության շրջանում նրան համարում են Ճանապարհային ոստիկանությունում գիտելիքների իմացությամբ թիվ 1 մասնագետը։