Search
Close this search box.

Համատեղ ջանքերով հնարավոր է Թեհրան-Երևան հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում․

Իրանական Նոր տարվա՝ Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ եմ այսօր ուղարկել դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ ցանկանալով մեր բարեկամ ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն ու բարօրություն։
Կարծում ենք, որ դեռ կա մեծ ծավալի չսպառված ներուժ մեր երկու երկրների հարաբերություններում։

Վստահ ենք՝ համատեղ ջանքերով հնարավոր է Թեհրան-Երևան հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի՝ ի շահ մեր երկու երկրների զարգացման, հանուն տարածաշրջանում հավասարակշռության և խաղաղության պահպանման։