Search
Close this search box.

Ո՞ւմ դիմել, եթե համակարգչի կամ հեռախոսի հետ կապված խնդիր ունեք

«Նոթբուքիս վրա հեղուկ է թափվել, վարսահարդարիչով չորացրել եմ, որոշ ժամանակ աշխատեց, բայց հիմա նորից չի աշխատում»,

«Համակարգիչս հաճախ է խափանվում, ի՞նչ անեմ»:

Այս և նման հարցերով ամեն օր մեծաթիվ մարդիկ են այցելում «Սահակ սերվիս ՍՊԸ»-ի գրասենյակ։ Մշտական հաճախորդները գիտեն, որ ընկերության բարձրակարգ մասնագետները կարող են լուծում տալ սարքավորումների հետ կապված կամ ծրագրային ցանկացած խնդրի։ Այստեղ կատարում են համակարգիչների և սմարթֆոնների նորոգում, ծրագրային ապահովումների տեղադրում, տպիչների նորոգում և լիցքավորում, քարթրիջների լիցքավորում, անվտանգության համակարգերի, լոկալ ցանցերի տեղադրում ու վերանորոգում, ինչպես նաև մի շարք այլ ծառայություններ: Ընկերության մասնագետները օգնում են բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։ Անգամ հեռախոսով են խորհրդատվություն տալիս:

«Վերջերս մեզ զանգահարեց մի տատիկ և ասաց, որ համակարգչի աշխատանքը հաճախ խափանվում է և չի կարողանում տեսազանգով կապնվել արտերկրում գտնվող հարազատների հետ: Որքան փորձեցինք պարզել պատճառը՝ հարցնելով, թե ինչ է արել համակարգչով, արդյոք հոսանքն անջատվել է, երբ համակարգիչը միացած է եղել հոսանքին, չստացվեց: Բայց տատիկին անօգնական թողնել չէինք կարող: Մեր աշխատակիցը շուրջ երկու ժամ հեռախոսով նրան բացատրեց, թե ինչպես ներբեռնել Team Veiwer ծրագիրը, որի միջոցով մենք կարող ենք հեռահար օգնել: Բարեբախտաբար, տատիկը կարողացավ ներբեռնել այն, մեզ տրամադրել անհրաժեշտ ծածկագրերը, իսկ մեր աշխատակիցը օգնեց կարգավորել համակարգիչը»,-հաճախորդների մասին խոսելիս պատմեց Հակոբ Սահակյանը:

Ընկերությունն իր օգնություն է առաջարկում ոչ միայն անհատներին, այլև բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկների։

«Այնպես է ստացվել, որ մենք շատ ենք համագործակցում ենք շատ մշակութային ոլորտի հետ՝ Մատենադարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Ազգային պատկերասրահի, մի շարք թանգարանների, Զանգակ 97 հրատարակչության, «Հովիկ» պարային ստուդիայի և մի շարք այլ պետական ու մասնավոր հիմնարկների հետ»,-նշեց Հակոբ Սահակյանը՝ հաճախորդներին շնորհակալություն հայտնելով վստահության համար:

Հակոբ Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանում մեծանում է անվտանգության համակարգերի պահանջարկը:

«Մարդկանց համար կարևորն ու առաջնայինն իրենց անվտանգությունն է, և ժամանակի ընթացքում այդ համակարգերն ավելի պահանջված են դառնում»։

Սահակ ՍՊԸ-ն սիրում է մանուկներին: Այսպես, ընկերությունը բարեկամացել է Արցախի Նոր Այգեստան գյուղի դպրոցի սաների և առհասարակ գյուղի հետ:  Այժմ նրանք առիթը բաց չեն թողնում այդ գյուղ այցելելու համար:

Իսկ Բերդավան գյուղի մշակույթի տանը իր տասնամյակի կապակցությամբ «Սահակ Սերվիս ՍՊԸ»-ն համակարգիչներ, տպիչներ ու բարձրախոսներ նվիրեց՝ կարևորելով սահմանամերձ շրջանների զարգացումը։

Եվ այսպես, ոչ միայն հացիվ…աշխատանքում լինել ազնիվ ու պատասխանատու, չմոռանալ նրանց մասին, ովքեր օգնության կարիք ունեն և անել հնարավոր ամեն ինչ՝ մարդկանց օգնելու համար։ Այս սկզբունքներով է առաջնորդվում «Սահակ Սերվիս ՍՊԸ»-ն։