Search
Close this search box.

Մի օրինակ է, թե ինչքան անարդյունավետ ռեսուրսներ են վատնվում քաղաքապետարանում

«Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադի Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ձախ նկարի լուսացույցը քաղաքապետարանի վերջին նորամուծությունն է։ Այն առկա է այն խաչմերուկներում, որտեղ աջ երթևեկությանը զուգահեռ իրականացվում է նաև հետիոտնի անցում։ Այսինքն, սրանով զգուշացվում է վարորդներին, որ մարդիկ են անցում, զգույշ լինեն։
Լավ բան է, իհարկե, քանի որ երբեմն անզգուշաբար վթարներ են լինում։

Բայց այս ամենի համար, քաղաքապետարանից բերել լուսացույցերին նոր մաս են ավելացրել, միացումներ արել, կարգավորումներ տվել, մի խոսքով ահագին գործ են արել, ահագին մարդ ներգրավել, փող ու ժամանակ ծախսել։

Իսկ պետք էր ընդամենը փոխել աջ կողմի կարգավորումը էլեկտրոնային համակարգով։

Սա մի փոքր օրինակ է, թե ինչքան անարդյունավետ գործընթացներ են գեներացվում, ինչքան ռեսուրսներ են վատնվում քաղաքապետարանում՝ վատ ղեկավարման արդյունքում։