Search
Close this search box.

Բլինկենը Փաշինյանի հետ զրույցից հետո գրառում է արել

Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է։

Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը․ «Ես այսօր խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ: Վերահաստատել եմ ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։

Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- գրել է Բլինքենը։

Հիշեցնենք` վարչապետի մամուլի ծառայությունն այսօր հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր է քննարկել Էնթոնի Բլինկենի հետ, ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը։