Search
Close this search box.

«Փաստ». Պատրաստվում են 3 միլիոնի օդորակիչ գնել

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է ընթացիկ տարվա գնումների պլանը:

 Գնումների պլանում, ի թիվս այլ ապրանքների, ՀԾԿՀ–ն պատրաստվում է առաստաղի լուսավորման սարքեր գնել` 392500 դրամ ընդհանուր արժեքով: Կառույցը նաեւ 4 հատ 4250 դրամ արժողությամբ դրոշներ կգնի:

Բացի այդ՝ 128000 դրամ կծախսվի ավտոմեքենաների 4 անիվ գնելու համար:

Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար գնման գնանշման հարցում (ԳՀ) ընթացակարգով նախատեսվել է 1995800 ՀՀ դրամ: Իսկ գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով նույն ծառայության համար կհատկացվի 1504200 ՀՀ դրամ:

ՀԾԿՀ–ն պատրաստվում է տարբեր արժողությամբ պատին տեղադրվող 7 օդորակիչ սարք գնել:

Օդորակիչների գները սկսվում են 599400 դրամից: Ընդհանուր առմամբ, 7 օդորակիչ գնելու համար կծախսվի 2976100 ՀՀ դրամ:

Գնումների պլանում են նաեւ ջեռուցման, օդափոխման եւ օդորակման սարքերը, որոնք գնելու համար հատկացվել է 11472400 ՀՀ դրամ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: