Search
Close this search box.

«ՀԺ». «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: Դա երևում է նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ուսումնասիրությունից:

Ըստ այդմ, Աֆրիկյանն ունի մեկ առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս:

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է «Lexus LX» և «Ford Transit» տեսակի ավտոմեքենաներ: Նա հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող կահույք:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արսեն Աֆրիկյանը հայտարարագրել է 45 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է ընդամենը 2 միլիոն 595 հազար դրամ գումար:

Բայց սա ամենը չէ: ՔԿՀ ղեկավարի ընտանիքին է պատկանում նաև «Աֆրիկյաններ պանդոկ» ՍՊԸ-ն:

Ընկերության տնօրենը նրա կինն է՝ Անժելա Աֆրիկյանը: Այս ռեստորանի ծառայություններից օգտվում են նաև պետական կառույցները: Արսեն Աֆրիկյանը 2010 թվականին հիմնադրել է նաև «Մաֆ Ֆուդ» ընկերությունը 2017 թվականի հունիսին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութ) ղեկավար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: