Search
Close this search box.

Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին մոսկովյան կլինիկա են հասցրել թոքերի բորբոքման կասկածանքով: Այդ մասին Զվեզդա հեռուստաալիքին պատմել է դերասանի ընկեր Վլադիմիր Բիստրյակովը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ըստ ընկերոջ, Ջիգարխանյանին հոսպիտալացրել են նախօրեին: «Նա հազիվ է խոսում, շատ վատ, ես երբեք այդ վիճակում նրան չէի լսել: Ամենը, ինչ ասում են հոսպիտալացման մասին նրա նախկին կնոջ՝ Վիտալինայի, հետ հաղորդման դիտումից հետո, զառանցանք է»,- կատեգորիկ հայտարարել է Բիստրյակովը: