Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ շրջափակված Արցախից

Արցախում 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 308 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ամենօրյա տեղեկագրում:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 750 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 135 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

экономите время и до 30% от стоимости