Search
Close this search box.

Հաագայի դատարանը Ադրբեջանի պահանջը մերժեց. մանրամասներ

Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը` ՀՀ-ի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Հավելենք նաև, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը, որը ներկայացնում ենք հակիրճ. «Դեկտեմբերի 12֊ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։ Դատարանը համարում է,որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։

Դատարանը համարում է, որ սննդամթերքի,դեղորայքի պակասն աննուղղելի հետևանք կարող է առաջացնել մարդկանց կյանքի համար։

Ինչ վերաբերում է գազամատակարարման դադարեցումներին,ապա Հայաստանը բավարար ապացույց չի ներկայացրել գազամատակարարման խնդրի հետ կսպված, որ խոչընդոտ ստեղծում է Ադրբեջանը»։