Search
Close this search box.

ՌԴ-ն Բաքվին ու Երևանին կոչ է անում․ Զախարովա

Որքան էլ լարված լինի տարածաշրջանում իրավիճակը, բանակցային գործընթացի սառեցումը համարում ենք կոնտր-արդյունավետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա Բաքվին ու Երևանին կոչ է արել թափ հաղորդել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործին և համատեղ աշխատել։

«Մենք Տնտեսական ու ճանապարհային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբին կցուցաբերենք անհրաժեշտ հնարավոր ամբողջական աջակցություն»,- ասել է Զախարովան։