Search
Close this search box.

Բայրամովը մեղադրել է ՀՀ-ին և հորդորել` վերադառնալ բանակցությունների սեղան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքորոշումից և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Չնայած դեկտեմբերին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելուն և այն խոչընդոտներին, որոնք ստեղծում է Երևանը, Ադրբեջանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին», — ասել է նա՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Լեո Դոկերտիի հետ հանդիպմանը։

Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակը և Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը։