Search
Close this search box.

Նոր երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայի արևելքում 4,5 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07:09-ին (Երևանի ժամանակով ժամը 12:09-ին): Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա` Դիարբեքիր քաղաքից 61 կմ հյուսիս։

Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն ստացվել:

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։

ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։

Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 20-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Հաթայ նահանգում (երկու շաբաթ առաջ տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ամենաշատ տուժածներից մեկը) կրկին ուժգին ցնցումներ են եղել։

Մեկ ժամում տեղի է ունեցել 12 ստորգետնյա ցնցում։ Ամենաուժեղն առաջին երկուսն էր՝ 6,4 և 5,8 մագնիտուդով.դրանց էպիկենտրոնները եղել են Անտակիա քաղաքից ոչ հեռու, որը լրջորեն տուժել էր փետրվարի 6-ին: Մի քանի կանգուն, բայց վնասված շենքեր այս անգամ հարվածին չդիմացան և փլուզվեցին։ Փրկարարներն ու կամավորները, որոնք այժմ տարածաշրջանում շատ են, անմիջապես ձեռնամուխ են եղել փլատակների մաքրմանը և ողջ մնացածներին որոնելուն։

Այս Բաժնից