Search
Close this search box.

«Իրավունք». Թուրքիայում քաղաքացիներին դուդուկ են բաժանում

«Իրավունք» թերթը գրում է. «Թուրքիայում փետրվարի 20-ին կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ` Անթաքիա քաղաքում: Ընդհանուր առմամբ` իրավիճակը շարունակում է լարված մնալ ամբողջ Թուրքիայում: Տեղի հայերից «Իրավունքին» փոխանցեցին, որ ամեն րոպե սպասում են նոր երկրաշարժի, ընդ որում` զգուշացրել են, որ կարող է այն ավելի ուժգին լինել:

Մարդիկ կտրոնով օգնություն են ստանում, որոնք բերվել են այլ երկրներից, չունեն ո՛չ ուտելիք, ո՛չ ապրելու օթեւան: Ուշագրավ է այն, որ որոշ հատվածներում ժողովրդին դուդուկ են բաժանել, որ երկրաշարժի դեպքում` փլատակների տակից կարողանան ձայն հանել, որպեսզի կարողանան գտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս Բաժնից