Search
Close this search box.

«Որոշ անբարեկիրթ մարդիկ աղետի գոտում դիակապտությամբ են զբաղվում»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ աղետի գոտում դիակապտության ու թալանի դեպքեր են գրանցվել։ Նրա խոսքով՝ Թուրքիայում երկրաշարժից տուժած շրջաններում «կան ոչ բարեկիրթ մարդիկ, որոնք դիակապտությամբ ու թալանով են զբաղվում»։

«Մենք որոշում ենք կայացրել արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին։ Ցավոք սրտի, որոշ անբարեկիրթ մարդիկ դիակապտությամբ են զբաղվում։ Արտակարգ դրություն մտցնելով՝ պետությունն իր ձեռքն է վերցրել նաև այս հարցը լուծելու իրավասությունը, և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- ասել է էրդողանը։