Search
Close this search box.

Զինծառայության անցնող կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ կլինեն, նոր էջ է իրենց համար․ Նիկոլ Փաշինյան

Մենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով վեց ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո իրենք նույնպես կարող են «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինծառայության։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիմելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ Փաշինյանը հարցրեց, թե երբվանից կարող են դիմումներ գրել 6-ամսյա զինծառայություն անցնելու վերաբերյալ։

«Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, դժվարանում եմ ասել ամառայինին կհասցնենք, թե ոչ, ամեն ինչ կախված է մեր արագությունից»,- ասաց Պապիկյանը։

Արձագանքելով՝ Փաշինյանը նշեց․

«Մենք խնդիր ենք դրել, որ մեր կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ լինեն, որպեսզի նոր բովանդակությամբ ու թարմությամբ սկսենք այդ գործընթացը, նոր էջ է իրենց համար»։