Search
Close this search box.

Ռուսաստանում գաղտնի ուկրաինական գումարտակ է գործում. The Guardian

Ռուսաստանի տարածքում հաջողությամբ գործում է ուկրաինացի հատուկջոկատայինների գաղտնի գումարտակը: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը։

Հրատարակության տվյալներով՝ այս ստորաբաժանումը կոչվում է «Եղբայրություն»։

Թերթը պարզաբանում է, որ պաշտոնապես «Եղբայրություն» գումարտակը ներառված չէ Ուկրաինայի ուժային կառույցներում։ Միաժամանակ, այս ստորաբաժանման մարտիկներն իրենց գործունեությունն իրականացնում են Ուկրաինայի բանակի և գաղտնի ծառայությունների հետ սերտ համակարգմամբ։ Սակայն տեխնիկապես, ըստ The Guardian-ի, այս ստորաբաժանումը կախված չէ որևէ կառույցից։

Ըստ բրիտանական մամուլի՝ խնդիրների շրջանակը, որոնք լուծում են գաղտնի գումարտակի մարտիկները, շատ լայն է։ Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների առևանգումից մինչև առանցքային ռազմական ենթակառուցվածքների ոչնչացում և Ռուսաստանում ինքնաթիռների խոցում։

Ուկրաինացի դիվերսանտների վերջին առաքելությունը Բելգորոդի զինամթերքի պահեստներում պայթյուններն են։

Միաժամանակ, ինչպես նշում է թերթը, ուկրաինացի դիվերսանտները Ռուսաստանի սահմանը հատելու հետ կապված խնդիրներ չունեն։

Միաժամանակ հրապարակումն ընդգծում է, որ «Եղբայրություն» գումարտակի մարտիկների ոչ պաշտոնական կարգավիճակի պատճառով նրանց խոսքերը չեն կարող ստուգվել։ Սակայն բրիտանական լրատվամիջոցները կարծում են, որ դրանք արժանահավատ են։