Search
Close this search box.

«Էրիվանը Երևանի հին հայկական անունն է, հայոց պատմություն սովորեք». Վահե Գրիգորյան

Մի վերջին անգամ ասեմ, որ Էրիվանն էլ է Մեր քաղաքամոր իրական ու Հայկական անունը, դա ադրբեջանական տարբերակ չէ, ընդամենը դարերի ընթացքում Էրեբունի-Էրեբանի-Էրևան(ի)-Երևան լեզվական տրանֆորմացիան է տեղ ունեցել.
«Արարատ» կոնյակի գործարանում պահվող առաջին մրցանակի վրա էլ է գրված Էրիվան, այլ տարբերակներում էլ. հերիք է տարբեր արտադրողների քննադատեք ձեր կրթված չլինելու պատճառով:

Փոխարենը Հայոց պատմությունը սովորեք ու բարձրաձայնեք` ասեք, որ այո’, Էրիվանը Երևանի հին Հայկական անունն է, չեք խոսում դրա մասին` կարծելով, թե դա ադրբեջանական անուն է, մինչդեռ ընդհակառակը:
Ամենամեծ մեղքը դավաճանությունն է, հետո` տգիտությունը:

Ցտեսություն:

Սահմանադրագետ Վահե Գրիգորյան