Search
Close this search box.

«Սա փաստացիորեն հաստատեց Թեհրանից հնչած պաշտոնական հայտարարությունը»

Այսօր «Associated Press» լրատվական գործակալության հրապարակած արբանյակային լոսանկարն ուղղակիորեն հաստատեց, որ հունվարի 28-ին իսրայելական ԱԹՍ-ների հարձակման թիրախ դարձած արտադրամասի՝ Սպահանում գտնվող շենքի տանիքը շատ չնչին է վնասվել։

Սա փաստացիորեն հաստատեց Թեհրանից հնչած պաշտոնական հայտարարությունը և ապացուցեց, որ փոքր միջադեպից հակաիրանական լրատվամիջոցները փորձել էին ստեղծել, իբր, խոշոր հարձակման հետևանքով «աղետալի իրավիճակի» պատկեր՝ ազդելու ներիրանական տրամադրությունների վրա, ինչն ամբողջովին ձախողվեց։

Միջադեպը նաև ցույց տվեց, որ իրանական ՀՕՊ համակարգը և հակադրոնային պաշտպանիչ ցանցերն աշխատում են բավական արդյունավետ, իրանական պաշտոնական աղբյուրները տարածում են ճշմարտացի տեղեկատվություն, իրանական պետությունն ու հասարակությունը պատրաստ են քարոզչական հարձակումների, և այժմ ամենաուշագրավ հարցն այն է, թե երբ, որտեղ և ինչ ուժգնության պատասխան հարված կհասցնի Իրանը։

Իրանագետ Վարդան Ոսկանյան