Search
Close this search box.

Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունվարի 29-ին կարճատեւ հայրապետական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա. ինչ դեր կխաղա այդ այցը

Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունվարի 29-ին կարճատեւ հայրապետական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա, ինչպես հաղորդում է Մայր Աթոռը: Հետաքրքիր է, անշուշտ:

Նկատեմ, որ Մեծ Բրիտանիայից է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային բարերարներից մեկը՝ լոնդոնաբնակ խոշոր գործարար Վաչե Մանուկյանը:

Այցի մասին տեղեկությունը չի ներառում կոնկրետ նպատակների մասին որեւէ բան, բայց ուղղությունն անկասկած չափազանց խոսուն է, առավել եւս միջազգային իրավիճակի եւ դրա ռեգիոնալ «պրոյեկցիայի» պայմաններում: Ուշադրության է արժանի այն, որ Գարեգին Երկրոորդին ուղեկցում է՝ ՀԱԵ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը

Եկեղեցին անշուշտ ֆորմալ քաղաքական դերակատար չէ, սակայն միջազգային քաղաքականության մեջ դավանաքաղաքական բաղադրիչների նշանակալիության մասին խոսելը թերեւս ավելորդ է, ըստ այդմ ավելորդ է ասել, որ եկեղեցիները մշտապես ունեցել են եւ ունենալու են իրենց դերը մեծ քաղաքականության մեջ:
Ինչ դեր կխաղա Գարեգին Երկրորդն իր բրիտանական հայրապետական այցով:

Հակոբ Բադալյանի ֆեսբուքյան էջից