Search
Close this search box.

Արցախից պահեստազորի գնդապետը դիմում է Սասուն Միքայելյանին և նրա նմաններին

Արցախից պահեստազորի գնդապետ Սերգեյ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մինչև 2013թ վերջը Ադրբեջանի բանակը մեծ տարբերությամբ զիջում էր մեր բանակին, սա արձանագրված փաստ է։
Այսօր անտեղյակները կամ կոնկրետ ուղղորդվածների մի խումբ սասուննների գլխավորությամբ սկսել են պարտված նիկոլին արդարացնելու գործընթացը, միևնույն ժամանակ նաև սկսել են հանրությանը բացատրել, որ կամ 2020թ պարտության պատճառը եղել է «թալանված» բանակը, և որ նիկոլն ու Դավիթ Տոնոյանը այդ կարճ ժամանակահատվածում, երկու տարի հինգ ամսում ոչինչ չէին կարող անել բանակը սպառազինությամբ համալրելու համար:
Հիմա Խոսենք փաստերով։

2013թ Ալիևը տեսնելով ադրբեջանական բանակի վատթարագույն վիճակը, գոնե մենք դրա վառ վկան ենք, հոկտեմբերի վերջին պաշտոնանկ է անում Ադրբեջանի պաշտպանության նախարար ազգությամբ լեզգին Սաֆար Աբիեվին, այդ պաշտոնում նշանակում Ադրբեջանի ներքին գործերի նախարարի տեղակալ Զաքիր Հասանովին, նրա
առաջ խնդիր է դնում վերջ տալ բանակում տիրող վատ բարքերին, վերացնել կոռուպցիան և կարճ ժամանակահատվածում կարգի բերել բանակը։

Զաքիր Հասանովը Ադրբեջանի բանակում նոր մարդ լինելով հանդերձ երկու տարի հինգ ամսում Ադրբեջանի բանակը հասցնում է նոր մակարդակի, որից հետո 2016թ ի ապրիլի սկզբին ադրբեջանի բանակը երկու ուղղությամբ անցնում է հարձակման, և հասնում դիրքային առավելության։

Իսկ հիմա գանք նիկոլի թվին, 2018թ մայիսին նիկոլը դառնում է վարչապետ ՊՆ նշանակում նախկին ՊՆ ի տեղակալ Դավիթ Տոնոյանին, ով բանակում պատահական մարդ չէր, և մինչև ուղն ու ծուծը անգիր գիտեր բանակի կառուծվացքը, անգիր գիտեր բանակում տիրող իրավիճակը:

Սրանից հետո նույն 2 տարի հինգ ամսում մինչև 2020թ սեպտեմբերի 27 ը նիկոլն ու Դավիթը սկսում են միասին վերջ տալ բանակի «կոռուպցիային»։

Հարկ է նշենլ, որ նույն ժամանակաշրջանում երկու տարի հինգ ամսում նրանց չի հաջողվում անգամ «կարգավորել» բանակը և էլ ավելի ամրացնել տարիներ առաջ հիմք դրած ամուր պաշտպանություն գիծը, որի արդյունքում թշնամին տարբեր ուղղություններով 2020 թ ճեղքել է միջինը մոտ 100 կմ։

Իսկ հիմա հարցս ուղղում եմ նրանց ովքեր ասում են, թե հնարավոր չէր երկու տարի հինգ ամսում հասնել հաջողությունների.
Այդ ինչպե՞ ս ստացվեց, որ Ադրբեջանի ողնաշարը ջարդված և մինչև ականջները կոռուպցիայի մեջ խրված բանակը նույն երկու տարի հինգ ամիս ժամանակահատվածում հասցրեց կազմակերպել ամուր պաշտական բնագծեր, պարտված բանակը հասցրել նոր մակարդակի և այդ նույն ժամանակահատվածում, (2 տարի 5 ամիս) 20016թ ապրիլի սկզբին հասցրեց երկու ուղղությամբ պաշտպանությությունից անցնել հարձակման, որի արդյունքում հասնել նաև դիրքային առավելությների՞, իսկ նիկոլին ու Դավիթ Տոնոյանին չհաջողվե՞ց նույն մոտ երկու տարի հինգ ամիս ժամանակահատվածում նոր մակարդակի հասցնել բանակը։

Հիշեցնեմ ,որ 2016 թ թուրքերի առաջ դրված խնդիրը պաշտպանությունից հարձակման անցնելն էր, որը մի քանի անգամ դժվար ու բարդ գործ է քան միայն եղած եղած պաշտպանական գիծը ամրացնելը։ Պարզից էլ պարզ է, որ նման 2016թ մասշտաբի հարձակման նախապատրաստելու, հետախուզական գործողություններ իրականացնելու, ռազմական տեխնիկան ու անձնակազմը առաջնագիծ դուրս բերելու համար, առնվազը անհրաժեշտ է 4- 5 ամիս։

Այդքանից հետո տեսնելով նիկոլապաշտների ծածկադմփոցը, նորից հարց է առաջանում ենթադրենք թե՞, այս ոչ կոմպետենտ իշխանությունները իրոք չեն հասցրել բանակը <<կարգի բերել>> ,այդ դեպքում ինչու՞ նիկոլը չի համաձայնվել Պուտինի 2 անգամ արած պատերազմը (առաջինը մեկ ամիս և երկրորդը կապիտուլիացիայի ստորագրումից 20 օր առաջ) կանգնեցնելու առաջարկին…