Search
Close this search box.

Ձյուն, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը՝ Հայաստանում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Վայքի, Բաղրամյանի, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Էջմիածնի, Գավառի, Սպիտակի, Սևանի, Աշտարակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։

Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 8 մետր, իսկ Թալինի, Աբովյանի և Սևանի տարածաշրջաններում՝ տեսանելիությունը 50-70 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, նշում են գերատեսչությունից: