Search
Close this search box.

Պարոնայք դիվանագետներ, շնորհավորում եմ, սա Հայաստանի նորանշանակ արտաքին գործերի փոխնախարարն է. Վահան Բաբայան

ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարոնայք դիվանագետներ, շնորհավորում եմ…
Սա Հայաստանի նորանշանակ արտաքին գործերի փոխնախարարն է.

Ուշադրություն դարձրեք նրա բաբոչկայի վրա գրվածին և արդեն ամեն ինչ պարզ կլինի` դե եթե դեռ պարզ չէր մինչև այսօրվա նշանակումը:
Ինձ համար դեռ 2018-ից էր պարզ ովքեր են գլխավորելու մեր պետությունը: Ինչ ասեմ, ձեր ընտրածնա, ձեր ցանկացածնա, ձեր ուզածնա, ուղղակի մարդիկ ովքեր տարիներ շարունակ սովորել,աշխատել կամ դեռ սովորում են կամ աշխատում արտաքին գերատեսչության համակարգում կամ դեռ պետք է աշխատեն պետք է հասկանան արդյոք արժի իրենց կյանքն ու առողջությունն ու գիտելիքները, չարչարանքները ներդնեն այդ ոլորտում, երբ նման մի պերսոնաժ կարող է վաղը գալ ու կարգվել իրենց ղեկավար:

Դե հանրությունը երևի թե չի էլ գիտակցում կամ չի էլ ուզում գիտակցի, որ սրանք են ներկայացնելու այսուհետ Հայաստանի Հանրապետությունը: