Search
Close this search box.

Ադրբեջանի ՄԻՊ-ը Բաքվում այցելել է հայ ռազմագերիներին

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան և Ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են այն հաստատություններ, որտեղ ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումներին մասնակցել են պաշտոնյաներ, բժիշկներ և հոգեբաններ։ Նրանք լսել են հայ ռազմագերիներին, դիտարկվել են նրանց պահման պայմանները՝ խցերի վիճակը, դրանց չափերը, լուսավորությունը, օդափոխությունը, անձնական հիգիենայի պայմանները, բուժօգնությունը, սնունդը։