Search
Close this search box.

Մեր ամենամեծ հակառակորդը քրեական մտածողությունն է. Նիկոլ Փաշինյանը` Գեղարքունիքում

ՀՀ ոստիկանությունն ունի կարմիր գիծ, և այդ կարմիր գիծն օրենքն է: Այն հատելու հնարավորություն որևէ մեկը չպետք է ունենա: Գեղարքունիքի մարզում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առիթն այնտեղ պարեկային ծառայության ստորաբաժանման գործարկումն էր։ Տեղեկությունը նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Փաշինյանը նշեց, որ այս հարցում ամենամեծ հակառակորդը քրեական մտածողությունն է։

«2022-ին ՃՏՊ–ների, դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թվաքանակի էական նվազում է գրանցվել, ինչը կապված է ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների հետ»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` Գեղարքունիքում պարեկային ծառայությունը կներդրվի 2 փուլով` այսօրվանից պարեկային ծառայությունը կգործարկվի, իսկ հաջորդ փուլով` առափնյա և ջրային ծառայությունը։ Նա կարծում է, որ պարեկային ծառայության ամբողջական պլանն իրագործելիս երկրում իրավակարգի էական փոփոխություն տեղի կունենա։