Search
Close this search box.

Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Զրուցելով զինծառայողների հետ` նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում: