Search
Close this search box.

Հրդեհի հետեւանքով մահացած Սերգեյը անճանաչելի է եղել. ԴՆԹ անալիզ է նշանակվել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացածներից մեկը Սերգեյ Գևորկովն է։

Նա Մասիսի Դարբնիկ գյուղից էր։ Սերգեյի համադասարանցու մայրը` տիկին Մարինեն, որի մեծ որդին քառօրյա պատերազմի զոհերից է, մեզ պատմեց, որ Սերգեյը 19 տարեկան էր։

«Փոքր որդուս համադասարանցին էր, մենք մեծ ցավ ենք ապրում։ Դպրոցն ավարտել էր, մեկնել ծառայության»։