Search
Close this search box.

Տարադրամի փոխարժեքն այսօր

Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ հունվարի 21-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,42 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,03 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 398,69 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0,02 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 419.83 դրամ է, գինն ավելացել է 0.53 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 435,83 դրամ միջին գնով, ինչը 1,21 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.05 դրամով և կազմել 5.54 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.98 դրամ միջին գնով, հունվարի 20-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 474.72 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 1.03 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 1,50 դրամով՝ կազմելով 501,97 դրամ։