Search
Close this search box.

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում. ճանապարհներին մառախուղ է, մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

Մեղրիի լեռնանցքում, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Գորիս եւ Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, քաղաքներում եւ Մեղրու սարում առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։