Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել

Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը։

Եվրախորհրդարանի բանաձևին անդրադառնալով՝ Թվիթերում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը․ «Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ։

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և թույլատրել ազատ տեղաշարժը Հայաստանի և Արցախի միջև։

Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը աջակցության համար»,-գրել է Վարդանյանը։