Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դասակի հրամանատարը հերքում է՝ զորամասում ավտոբենզին չի եղել

Ազատում տեղակայված զորամասի դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ողբերգական դեպքին։ Ըստ նրա՝ անփույթ վերաբերմունքի պատճառով կարող էր բռնկվել հրդեհը։ Կացարանում ընդհանուր 21 զինծառայող է եղել, նրանցից 15 հոգի զոհվել է, 3-ը վիրավոր են, որոնցից մեկը՝ սպա, 4-ն էլ եղել են դրսում։ Միայն շարքային զինծառայողներ են եղել զորանոցում և մեկ կապիտան։ «Բանակի թուլացումը կամ ընդունված է ասել՝ բարդակ, դա գալիս է բոլորից՝ Գլխավոր շտաբի պետ, նախարար, վարչապետ։ Սրանից հետո ինչ ուզում են թող ինձ ասեն կամ անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև երբ ծնողներին չես կարողանում պատասխան տալ, դրանից վատ բան չկա։ Այս բարդակի պատասխանատուները բոլորս ենք, նաև ես՝ որպես սպա»,- ասել է նա։ Անդրադառնալով պաշտոնանկություններին՝ դասակի հրամատարն ասել է, որ միայն դա բավարար չէ, պետք է քննությունը մինչև վերջ տարվի, մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։