Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի ներողամտության ժամկետը սպառվեց, հարուցվեեց առաջին քրեական գործը

«Բաղրամյան համայնքի ղեկավարը աչքաչափով գնահատում եւ վաճառում է համայնքի գույքը» վերնագրով «Հետք»-ի հրապարակման հիման վրա Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանի նկատմամբ` Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:
Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին:
Մոտ մեկ ամիս առաջ ՏԻՄ ղեկավարների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն արեց ՏԻՄ ղեկավարների չարաշահումների մասին: Սերժ Սարգսյանը մասնավորապես իր ելույթում նշել էր․ «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար․․․ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա․․․»։

Փաստորեն, նախագահի ներողամտության ու համբերության ժամկետը սպառվեց և այդ հայտարարությունից հետո առաջին համայնքապետը հայտնվեց դատախազության ուշադրության կենտրոնում: