Search
Close this search box.

Սպանել է մորը` սոցցանցերի մուտքանուն-գաղտնաբառերով թուղթը դեն նետելու համար. ՌԴ

Ուֆայի 18-ամյա բնակիչը խոստովանել է, որ սպանել է մորը, քանի որ ծնողը տան մաքրման ժամանակ դեն է նետել սոցկայքերում որդու օգտահաշիվների օգտանուններով և գաղտնաբառերով թերթիկը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հունվարի 9-ի առավոտյան մի երիտասարդ, որը երկար ժամանակ թշնամաբար էր վերաբերվել մորը, կոնֆլիկտի ժամանակ խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ պարանոցին և իրանին։ Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է։
«Սպանությունից հետո տղան հաղորդագրություն է գրել եղբորը՝ հայտնելով իր արածի մասին. վերջինս զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն»,- հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել սպանության համար. մեղադրյալը չի թաքնվել իրավապահներից, իրեն մեղավոր է ճանաչել ու խոսել դեպքի հանգամանքների մասին։