Search
Close this search box.

«ՀԺ». Որ օլիգարխն է «աչք դրել» Սարյանի պուրակի վրա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սարյանի պուրակում արդեն 20 տարուց ավելի նկարների ցուցադրություն կազմակերպող հիմնադրամի նախագահ, «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենի Նարինե Վարդանյանը բաց նամակ էր հրապարակել, որով ահազանգում էր, որ բաց երկնքի տակ գործող այդ թանգարանը, որը վաղուց դարձել է Երևանի այցեքարտերից մեկը, կարող է փակվել:

Երևանի քաղաքապետարանը հիմնադրամի հետ չի վերակնքում տարածքի տրամադրման պայմանագիրը: Վարդանյանը նաև ակնարկել էր, որ ինչ-որ մեկը աչք է դրել այդ տարածքի վրա: «Հայկական ժամանակ»-ը գնացել է այս ահազանգի հետքերով, տեղում ծանոթացել իրավիճակին, զրուցել Վարդանյանի հետ:

Մենք նաև տեղեկություններ ենք ստացել, թե ով է այն անձը, որ ձգտում է ձեռք բերել մայրաքաղաքի այս յուղոտ կտորը: Խոսքը ոչ այնքան բարի համբավ ունեցող, ԱԺ նախկին պատգամավոր հայ օլիգարխներից մեկի մասին է»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: