Search
Close this search box.

«Ժողովուրդ». Քաղաքական հրահանգ՝ «Սասնա ծռերի» գործով. «էս ո՞ր թիվն է»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքական հրահանգ է իջեցվել դատական համակարգին, որպեսզի «Սասնա ծռեր» խմբավորման՝ 2016թ. ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ առանցքային դերակատարություն ունեցած անձանց նկատմամբ դատարանն ամենախիստ պատիժը կիրառի՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման:

Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս գործով դատավորները պնդել են, թե իրենց որևէ հրահանգ չի տրվել: «Իիիիիի, էս ի՞նչ հեքիաթներ եք ասում, սա ո՞ր թիվն է, տենց բան չկա»,- Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` արձագանքել է այս գործով դատավորներից Արտուշ Գաբրիելյանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ասել է, թե նման բան չի կարող լինել, քանի որ որևէ մեկը չի կարող ուղղորդել դատարանին: Նույնը պնդել է նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Սպասենք այս գործով դատավարությանը, որի որոշումներն արդեն իսկ կայացված են»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: