Search
Close this search box.

Հայտնի է, թե քանի մոբիլիզացված ռուսաստանցի է մահացել

Ուկրաինայի պատերազմում առնվազն 538 մոբիլիզացված ռուսաստանցի է մահացել: BBC-ն և «Մեդիազոնա»-ն համատեղ իրականացրել են մահացածների անուններով հաշվարկ և շեշտում են՝ օգտվել են բացառապես բաց աղբյուրներից:

Զոհերի իրական թիվը, լրագրողների կարծիքով, կարող է շատ ավելի մեծ լինել:

Ընդ որում, երեկ հրապարակված այս թիվը չի ներառում Ամանորի գիշերը Դոնեցկի մարզի Մակեևկայում զորանոցի հրետակոծության ժամանակ զոհվածների մասին տվյալները, քանի որ նրանց անունները դեռ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ ուկրաինական զինուժի՝ ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման կետի վրա հարվածների հետևանքով Մակեևկայում 63 ռուս զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նշվել է, որ հարվածները հասցվել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։ Ուկրաինական կողմը 6 հրթիռ է արձակել, որոնցից 4-ը հասել են թիրախներին։