Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը Հայաստանից կրկին գյուղեր է պահանջում

Հայաստանն Ադրբեջանին պետք է «վերադարձնի» 8 գյուղ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Սահմանների դելիմիտացիայի գործընթացը, որքան էլ այն բարդ լինի, պետք է իրականանա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգահեռ։

Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ։ Այս համատեքստում է 8 գյուղերի հարցը, որոնցում «հարյուրամյակներ շարունակ» ադրբեջանցիներ են ապրել։ Այդ պատճառով այդ գյուղերը պետք է «վերադարձվեն» Արրբեջանին»,- ասել է Բայրամովը՝ ասուլիսի ժամանակ։