Search
Close this search box.

Ռուսաստանը կապ չունի Ռուբեն Վարդանյանի` Լեռնային Ղարաբաղ մեկնելու որոշման հետ. Լավրով

Ռուսաստանի իշխանությունները կապ չունեն «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղ մեկնելու նրա որոշման հետ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրել է Kp.ru-ն:

«Պարոն Վարդանյանը Ռուսաստանի հետ կապ չունի, ՌԴ իշխանությունները նրա հետ կապ չունեն։ Մենք ոչ մի գործ չենք ունեցել՝ կապված նրան Ղարաբաղ ուղարկելու և քաղաքական կյանքին մասնակցելու նրա որոշման հետ», — ասել է դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վարդանյանից պահանջել էր հեռանալ Լեռնային Ղարաբաղից։

Նոյեմբերի սկզբին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդնյանին նշանակել է պետնախարար։ Մինչ այս միլիարդատերը հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին՝ կապված Ղարաբաղ մեկնելու հետ։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել էր գործարարի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։