Search
Close this search box.

«Նա Ֆուտբոլային աշխարհի գլխավոր տականք է». Ադիլ Ռամին՝ Արգենտինայի հավաքականի դարպասապահի մասին

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան, 2018 թվականի աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին քննադատել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին։

ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինան 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային, և թեև Մարտինեսը իսկական հերոս էր խաղադաշտում, դարպասապահի պահվածքը խաղից հետո և մրցակիցների անընդհատ սադրանքները խաղի ընթացքում շատերին ստիպեցին նրան բացասաբար վերաբերվել:

«Նա Ֆուտբոլային աշխարհի գլխավոր տականք է.․․ Ամենաատելի մարդը։ Կիլիան Մբապեն այնքան է ցավացրել նրանց, որ նրանք ավելի շատ են տոնում մեր հրաշամանուկի նկատմամբ հաղթանակը, քան հաղթանակն Աշխարհի առաջնությունում»,- գրել է Ռամին սոցիալական ցանցերում։