Search
Close this search box.

Ի՞նչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ: Այս մասին հաղորդում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ին, 24-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։