Search
Close this search box.

Հայտնաբերվել է կնոջ դի, մահը վրա է հասել ծեծի հետևանքով

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան բնակարաններից մեկում կնոջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 74-ամյա Լյուբով Վ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերին կան հարվածների հետքեր, ինչը ենթադրում է, որ նա ծեծի է ենթարկվել։

Դեպքի փաստով, սպանություն հատկանիշներով՝ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։