Search
Close this search box.

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ. Պեսկով

Ռուսաստանյան խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ խաղաղության և կարգուկանոնի ապահովման համար։ Նրանք գործում են համաձայնագրերի ոգուն և տառին համապատասխան։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ փաստացի չի կատարվում 2020թ–ի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների հսկողության տակ պահելու դրույթը։

«Մենք, անշուշտ, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այդ թեման», – շեշտել է Պեսկովը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։