Search
Close this search box.

Իրավիճակը ծանր է, բայց ուզում ենք այնպես անենք, որ մեր արժանապատվությունը չկորցնենք». Ռ. Վարդանյան

«Ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակն արագ փոխվի: Մյուս կողմից՝ ուզում ենք այնպես անենք, որ մեր արժանապատվությունը չկորցնենք, որ հետո հետևանքները ծանր չլինեն, որ կարողանանք Արցախում հանգիստ ապրել…իսկապես, իրավիճակը ծանր է՝ և՛ սննդի, և՛ բենզինի հետ կապված»,-ֆեյսբուքյան եթերում՝ ներկայացնելով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից շուրջ 11 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիների վիճակը, ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ուզում եմ մի բան ասել. առաջին՝ պատասխանատու ենք, պատրաստ ենք, աշխատելու ենք, անելու ենք: Երկրորդ՝ չենք թողնելու ոչ մեկին այս ամենը դարձնի քաոս, երրորդ՝ անպայման լրատվամիջոցներով տեղեկացնելու ենք՝ ինչ ենք անում. ինֆորմացիան ստանալու եք օպերատիվ շտաբից»,- ասաց Վարդանյանը: