Search
Close this search box.

«Այլընտրանքներ չկան». Մարուքյանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է.

«10 օր ամբողջ աշխարհը բարձրաձայնեց, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, և ԼՂ ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։ Այլընտրանքներ չկան։ Ինչպես ի սկզբանե համաձայնեցվել էր Վաշինգթոնում, պետք է միջազգային մեխանիզմներ ստեղծվեն՝ լուծելու ԼՂ-ի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները»:

Հիշեցնենք` արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: