Search
Close this search box.

4 միլիոն արգենտինացի է մասնակցել ազգային թիմի չեմպիոնական շքերթին

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականի չեմպիոնական շքերթին եւ համազգային տոնախմբությանը մասնակցել է ավելի քան 4 միլիոն արգենտինացի, հաղորդում է ESPN-ը։

Արգենտինայի կառավարությունը հայտարարել էր ոչ աշխատանքային օր։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2) հաղթել էր Ֆրանսիային։

Մեսին կարիերայում երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Առաջին անգամ նա այդ մրցանակը ստացել էր 2014թ․ աշխարհի առաջնությունում, թեեւ Արգենտինան եզրափակիչում պարտվել էր Գերմանիային։ Մեսին միակն է պատմության մեջ այս ցուցանիշով։