Search
Close this search box.

Բրիտանական ընկերությունը բողոքում է Արցախում Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերում «իր իրավունքների խախտումից»

Բրիտանական Anglo Asian Mining PLC ընկերությունը բողոքում է Արցախում Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերում «իր իրավունքների խախտումից»։ Ընդ որում, ընկերությունը որոշել է բողոքել բոլոր հնարավոր ատյաններին, բացի՝ Ադրբեջանի իշխանություններից, հաշվի չառնելով այն փաստը, որ հենց Բաքվի իշխանություններն են իրեն «նվիրել» այդ հանքերը՝ դրա համար որեւէ օրինական հիմք չունենալով։

Մասնավորապես, Anglo Asian Mining PLC-ն մի շարք միջազգային կազմակերպությունների եւ կառավարությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ին, Պետդեպարտամենտին, ԵՄ-ին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին նամակներ է հղել «ուրիշների կողմից ներկայումս շահագործվող սեփականությունում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքի համար»։ Ընկերությունը խնդրել է օգնել՝ վերականգնելու բիզնեսի վարման իր «օրինական իրավունքներն» ու ապահովելու Anglo Asian-ի աշխատակիցների «անվտանգ ֆիզիկական հասանելիությունը» Դրմբոնի եւ Կաշենի հանքեր եւ հարակից հետախուզական տարածքներ։

Նշվում է, որ 2006 թվականին Anglo Asian-ը նմանատիպ նմականեր է հղել այդ պետական մարմիններից յուրաքանչյուրին, որպեսզի պաշտոնապես հաստատի իր «սեփականության գերակայությունը»։ Բացի Ադրբեջանում իր հիմնական ակտիվներից՝ Anglo Asian Mining PLC-ը տնօրինում է Արցախում երկու պայմանագրային հատված, որտեղ տեղակայված են Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը եւ Կաշենի պղնձամոլիբդենային հանքը: «Այդ պայմանագրային հատվածները գտնվում են ռուսական խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվող տարածքներում, սակայն ընկերությունը կարծում է, որ հայկական ընկերությունների կողմից օգտակար հանածոների ապօրինի արդյունահանումը իրականացվել եւ շարունակում է իրականացվել այդ կոնցեսիոն հատվածներում»։